
Խորհուրդ է տրվում խուսափել թաքցնել տեքստը կամ տեքստային հղումները ֆոնի և տեքստի գույները նույնը դարձնելու միջոցով: Թաքնված նկարներով հղումներ օգտագործելւվ որոնման համակարգի մեխանիզմի նավիգացիան մեծացնելու դեպքում որոշումը մնում է Ձեզ` կախված իրավիճակից: Շատ մարդիկ որոշում են խուսափել թաքնված հղումների օգտագործումից "կայքի քարտեզ" էջ ստեղծելու միջոցով: Այս կայքի քարտեզը կպարունակի տեսանելի հղումներ դեպի իրենց բոլոր կարևոր էջերը: Այնուհետև կայքի քարտեզը կապվում է գլխավոր էջի հետ, տեղադրելով իրենց բոլոր կարևոր էջերը գլխավոր էջից երկու քայլի վրա: Շատ մեծ կայքեր ներառում են կայքի քարտեզներ` կազմակերպված ըստ թեմաների: Նույնիսկ Գուգլը ունի կայքի քարտեզի էջ: Դժբախտաբոր կայքի քարտեզները նույնպես ունեն սահմանափակումներ: Փորձագետները խորհուրդ են տալիս խուսափել մի էջում 50 հղումներից ավելի օգտագործել, որպեսզի որոնման համակարգերի մեխանիզմները չանտեսեն այդ հղումների մի մասը:





