Շուտով
Շուտով www.kreacom.fr շուտով կլինի օնլայն:
Պորտֆոլիո
Էքսպրես վեբ

Էքսպրես վեբ փաթեթները կապահովեն Ձեզ տեսանելիությամբ և ...

Հետադարձ կապ
Հետադարձ կապ Կապնվել մեզ հետ skype-ով Կապնվել մեզ հետ google talk-ով

Մեր թիմը

Orange WebGroup-ը վեբ զարգացման կազմակերպություն է այնպիսի աշխատակիցներով, որոնք նվիրված են իրենց հանձնարարված բոլոր վեբ նախագծերի հաջողությանը: Մենք ունենք տաղանդների մեծ զանգված, որոնք սկսում են հիմնական վեբ հետազոտմամբ և վերջում հասնում են մի յուրահատուկ աշխատանքի, որը կունենա զգալի արդյունք` կախված պատվիրատուի պահանջներից:
Մեր յուրօրինակ վեբ կայքերը պատրաստվում են տաղանդավոր վեբ դիզայներների և ծրագրավորողների կողմից, որոնք կենտրոնացած են վեբ տեխնոլոգիաների զարգացման ապագայի վրա: Այսպիսով Ձեր ծառայությունները վեբում կգերազանցեն շատ ժամանակակից վեբ կայքերի ծառայություններին:
Մեր թիմը կուտակել է հսկայական փորձ յուրօրինակ դիզայն ստեղծելու, վեբ կայքերի դիզայնի և զարգացման, տպման և գրաֆիկական դիզայնի մեջ: Մեր դիզայնի և ծրագրավորման մասնագետներն աշխատել են տարբեր ասպարեզների շատ աշխատանքների վրա: Մեր թիմը ներառում է բարձրորակ դիզայներներ, IT և վեբ ծրագրավորման մասնագետներ: Մենք հաստատուն թիմ ենք` բաղկացած միասին աշխատող տաղանդավոր գրաֆիկական դիզայներներից և վեբ ծրագրավորողներից, որոնք ապահովում են ընկերական և շահութաբեր սպասարկում:
Մենք խոսում ենք նախագծերի, ոչ պատվերների մասին: Մենք ներգրավվում ենք յուրաքանչյուր նախագծում, կառուցելով այն սիրով, ջերմեռանդությամբ և նվիրվածությամբ, երևույթներ, որոնք մենք համարում ենք այսպիսի նախագծեր ստեղծեու հիմնական բաղկացուցիչ մասեր: